Marketing
top of page

Կազմակերպության մասին

Հյումնայզզդ ընկերությունը նորաստեղծ, արագ զարգացող մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) կորպորատիվ խորհրդատվական կազմակերպություն է, որն ընկերություններին տրամադրում է աութսորսինգ ծառայությունների լայն տեսականի, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում: Մեր հմուտ թիմն ունի երկարատև, միջազգային փորձ ՄՌԿ ոլորտում և պատրաստ է առաջարկել տարատեսակ ծառայություններ, որոնք ուղղված կլինեն աշխատատեղերի համալրման, կատարողականի կառավարման, կազմակերպչական ձևավորման, աշխատավարձերի հաշվառման, վարչարարական և այլ գործընթացների բարելավմանը:

MISION.JPG
Air Pressure_edited.jpg

Առաքելություն

Մենք հանդիսանում ենք ՄՌԿ խորհրդատվական ընկերություն, որի նպատակն է մեղմել բիզնես ոլորտում աշխատակազմի կառավարմանն առնչվող խնդիրները: Գործընկեր կազմակերպություններին մենք տրամադրում ենք բարձրակարգ ՄՌԿ ծառայություններ՝ հպարտության, բարեխղճության և թափանցիկության մեծ զգացումով: Բարձր որակավորմամբ, վերապատրաստված և մոտիվացված ՄՌԿ մասնագետների շնորհիվ մենք կօգնենք ձեզ ձեր կազմակերպությունում տրամադրել համապատասխան ՄՌԿ ծառայություններ և ամրապնդել կորպորատիվ մշակույթը: Մենք կնպաստենք ձեր բիզնեսի արժեքների ամրապնդմանը՝ գտնելով, ներգրավելով, և պահպանելով հմուտ մասնագետների, ինչպես նաև կօգնենք ձեր թիմի համար մշակել և ներդնել մրցակցային արտոնությունների փաթեթներ: Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ձեզ ստեղծել ժամանակակից և արդյունավետ ներքին կանոնակարգեր, ինչպես նաև ձևավորել կազմակերպչական կառուցվածք:

Air Pressure_edited.jpg
Air Pressure_edited.jpg

Տեսլական

Լինել շուկայի առաջատար ՄՌԿ խորհրդատվական ընկերություն, որը բարձրակարգ ծառայություններ է մատուցում իր գործընկերներին, ովքեր ձգտում են դառնալ համար մեկ գործատուն տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների համար:

VISION.JPG

Հեռ. +374-44-00-14-14 + 374-44-001225 I   Հասցե ՝ ԻննՎորք, Ձորափ 70/3, Երևան, Հայաստան I

I Էլ. հասցե ՝ info@humanizzed.com I

  • LinkedIn
  • Facebook
  • Instagram

© 2021, ՀՅՈՒՄՆԱՅԶԶԴ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

HR Outsourcing

HR Outsourcing
HR Audit

bottom of page